Ես աղոթում ու աղոթում էի իր համար
Աղերսելով՝
-Միայն ո՛չ հիմա, միայն ո՛չ հիմա, Տե՛ր....
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ.1 Մեր սիրելիների մահը հեշտացնում է մեր մահը....
Ճախրիր երկնքում, Ռիտա Ալեքսանդրովնա, վեր տանելով քեզ հետ նաև Արցախի համար մեր նահատակ ՏՂԵՐՔԻՆ...
Հ. Գ.2 Թիֆլիս այցելած Փաշինյան Նիկոլը այցելել էր նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ յուր Էրատոյի հետ...
Մի կերպ հետ գնված տուն-թանգարանը կահավորել էր Ռիտա Սարգսյանը (ժամանակին Սարգսյանները ոչ մի կերպ թույլ չտվեցին բարձրաձայնել այդ մասին)։
Թանգարանի տնօրենուհին, որ հատուկ հպարտությամբ էր ցուցադրում հատկապես թանկարժեք դաշնամուրն ու թեյի սպասքը, հանկարծ թե.
-Այս թեյի սպասքը երբեք չենք օգտագործել, բայց անցյալ տարի, երբ թանգարան եկավ Նիկոլ Փաշինյանը, մենք դրանցով իրենց թեյ հյուրասիրեցինք։
Հարցրի.
-Իսկ իրենք որևէ բան չցանկացա՞ն անել թանգարանի համար (պատշգամբը ճոճվում էր՝ մեկ հոգուց ավելի թույլ չէին տալիս կանգնել)։
-Ո՛չ,- ափսոսանքի ցավոտ ժպիտով ասաց տնօրենուհին։
Զարմանալի կլիներ այլ բան սպասել այլոց ստեղծածը օգտագործելու, փոշիացնելու էրատո վամպիրներից։